Հասարակական

Եգիպտոսի առողջապահության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի առողջապահության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջապահության ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների անցկացման կարևորությունը։

Համագործակցության հետագա զարգացման համար շեշտվել է երկու երկրների միջև ոլորտային նոր փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հիշյալ պայմանավորվածությունների շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու առնչությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում