Հասարակական

Փաշինյանը Մոսկվայում ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Մոսկվայում ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՊՀ մի շարք երկրների առաջնորդների հետ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մինչ այդ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ Կարմիր հրապարակում դիտել է տոնական քայլերթը։

Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով Մոսկվայում է՝ ներկա գտնվելու մայիսի 9-ի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում