Սեռական բռնության դեպքերի չնչին մասն է տեղափոխվում իրավական հարթություն. Շիրակի «Կանանց իրավունքների տան» հիմնադիր

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները վկայում են՝ սեռական բռնության դեպքերը շատ են, բայց ամոթի ու մատնացույց լինելու հանգամանքը լռեցնում են տուժողներին: Խնդիրը հիմնականում առկա է ողջ Հայաստանում, սակայն դեպքերը մարզերում կրկնակի շատ են, ինչը ոչ միայն տուժողների իրավունքների իրազեկման պակասի հետ է կապված, այլև մտածելակերպի: Շիրակի մարզում խնդրով զբաղվող «Կանանց իրավունքների տուն» կենտրոնի հիմնադիր Կարինե Դավթյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Դեպքերը շատ են, բայց ամոթի ու մատնացույց լինելու հանգամանքը լռեցնում է տուժողներին»:

2022 թվականին կազմակերպության կողմից Շիրակի մարզում արձանագրված 163 ընտանեկան բռնության դեպքերից 19-ը սեռական բռնության դեպքեր էին, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում արդեն 7 դեպք է արձանագրվել: «Դեպքերն ավելի շատ են, բայց այս մասին խոսել խուսափում են շատերը, կամ էլ, լավագույն դեպքում, ասում են՝ չեմ ուզում խոսել դրա մասին: Այնպես որ, արձանագրված 19 դեպքը իրական պատկերը չէ՝ տուժածների գրեթե 90 տոկոսը չի ուզում խոսել դրա մասին»,- նշում է Կարինե Դավթյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական թիրախը կանայք և աղջիկներն են և անչափահաս երեխաները: Կանայք և աղջիկներն առավել շատ են տուժում, քանի որ ոչ միայն ընտանիքում են բռնության ենթարկվում, այլ նաև աշխատանքային հարաբերությունների ժամանակ: «Կանայք ավելի շատ են գործատուների ու գործընկերների կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվում: Ի դեպ, սեռական ոտնձգությունը ոչ միայն կոնկրետ գործողությունն է, այլ նաև որոշակի հայացքը, բառերը կամ ժեստերը, որոնք որպես սեռական բռնություն չի ասոցացվում մարդկանց մոտ»,- նշում է պատասխանատուն:

Շատ հաճախ կանայք ու աղջիկները սեռական բռնության ենթարկվելուց հետո չեն դիմում բժիշկի, իսկ երբ երեխաներն են ենթարկվում սեռական բռնության, ծնողները կա՛մ չեն հավատում, կա՛մ էլ չեն բարձրաձայնում՝ հիմնականում փոքր գյուղական բնակավայրերում: Մեծ մասի համար դա պատվի հարց է ու, խնդիրը թաքցնելով, իրենց կարծիքով, մոռանում են խնդրի մասին, մինդեռ հոգեբանները փաստում են՝ խնդիրը թաքցնելով, հետագայում երեխան լուրջ խնդիրների առաջ է կանգնում: «Ծնողների կարծիքով՝ խնդիրը թաքցնելը պայմանավորված է երեխային չհավատալու կամ հետագայում չթիրախավորելու հանգամանքով»,- նշում է Կարինե Դավթյանը՝ փաստելով՝ երբ Շիրակի մարզում դեմ առ դեմ հետազոտությունն են անցկացրել, մարդիկ խուսափել են խոսելուց, իսկ առցանց հարթակում՝ անանուն հարցման ժամանակ, ցուցանիշն այլ է: Կարինե Դավթյանը նաև նշում է, որ կազմակերպության կողմից արձանագրված սեռական բռնության դեպքերից իրավական հարթություն շատ չնչին տոկոսն է տեղափոխվում:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել