Տնտեսություն

Վարկերն աճել են 16 տոկոսով, ավանդների աճը գերազանցել է վարկերի աճին

3 րոպեի ընթերցում

Վարկերն աճել են 16 տոկոսով, ավանդների աճը գերազանցել է վարկերի աճին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականին վարկերն աճել են 16 տոկոսով, ընդ որում՝ նվազել է չաշխատող վարկերի կշիռը, իսկ ավանդներն աճել են առանջանցիկ տեմպերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս Գալստյանը հայտնեց, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ բարձր անորոշությունների միջավայրում 2022-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք:

«Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, վարկերն աճել են շուրջ 16 տոկոսով, ինչը համադրելի է եղել 2020 թ-ին նախորդող մինչկորոնավիրուսային տարիների միջին աճի տեմպերին: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճի պայմաններում վարկերի համեմատ ավանդներն առաջանցիկ են աճել: Այսինքն՝ Հայաստանի ֆինանսական համակարգ ոչ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների մուտքով պայմանավորված՝ ունենք մի իրավիճակ, երբ ավանդների աճը գերազանցել է մեր վարկերի աճին»,-ասաց Գալստյանը:

Վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով: Սպառողական, գյուղ և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել են 10-12 տոկոս աճի տեմպեր, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը: ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսական բարձր աճի պայմաններում վարկավորման աճն ուղեկցվել է նաև վարկային պորտֆելի որակի բարելավմամբ: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ՝ թե իր երկարաժամկետ միջինից, թե նախքան համավարակի շոկը գրանցված մակարդակներից:

ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ նախորդ տարիների տևական ժամանակահատվածի ընթացքում արձանագրված ցածր շահութաբերությունների համեմատությամբ՝ 2022-ին բանկային համակարգի շահութաբերությունն էականորեն բարելավվել է:

«Նախորդ և ընթացիկ տարիներին բարձր գնաճային միջավայրով և սպասումներով պայմանավորված՝ քաղաքականության տոկոսադրույքի էական բարձրացման պայմաններում առկա և նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճը հարաբերական փոքր է եղել: Բանկերի շահութաբերության, կապիտալազինվածության և իրացվելիության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռել նրանց ձեռնպահ մնալ վարկերի տոկոսադրույքների մեծ չափով բարձրացման ուղղությամբ ճշգրտումներից: Բացի այդ՝ վարկային տոկոսադրույքների աճի մեղմմանը նպաստել է նաև բանկերի միջև առկա բարձր մրցակցությունը և տարվա ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցների ներհոսքը բանկային համակարգ: Արդյունքում, տարվա ընթացքում վարկերի սպասարկման ծախսերի աճը չափավոր է եղել, իսկ վարկերի սպասարկման բեռը՝ նվազել»,-ասաց Գալստյանը:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում