Հասարակական

Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը դադարեցվել է մի քանի օրով․ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը դադարեցվել է մի քանի օրով․ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը մի քանի օրով դադարեցնելու մասին․ պատճառը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքներն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ Արմենիա»-ն:

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում Հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում