Հասարակական

Շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզում

2 րոպեի ընթերցում

Շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ին շարունակում է այցը Տավուշի մարզում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Նոյեմբերյանում ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին:

«Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկզբին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:

​Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից»,- գրել է նա:

Վարչապետը հայտնել է, որ Դովեղ գյուղում կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց, շինաշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են եւ կավարտվեն հաջորդ տարի:

«Դպրոցը նախատեսված է 140 աշակերտի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 750 մլն դրամ»,- նշել է Փաշինյանը:

Ջուջևանում Նիկոլ Փաշինյանը տեղացիների հետ զրույցում խոստացել է կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգել գյուղի այգին, հանգստի համար ստեղծվել հարմարավետ պայմաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում