Քաղաքականություն

Մոսկվան Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործադրում է անհրաժեշտ ջանքերը. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործադրում է անհրաժեշտ ջանքերը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին վերադառնալու համար»,-ասել է դիվանագետը:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան «սկզբունքայնորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում