Կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին աասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի զեկուցմանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2022-ին ապրիլ ամսից դեպի ՀՀ մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների Հայաստան տեղափոխվելու արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ ավելացել են, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում 2022 թ գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ:

«Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և եկամուտներում, և ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379.3 մլրդ դրամով: Ծախսերն աճել են 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով: 2022 թ պետբյուջե են մուտագրվել շուրջ 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 104.4 տոկոսով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը»,-ասաց նախարարը:

2021 թվականի համեմատ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ՝ բացառությամբ մաքսատուրքերի գծով մուտքերի:

Հովհաննիսյանը նշեց նաև, հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: Արդյունքում՝ բյուջեով պլանավորված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3 տոկոս պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է և փաստացի կազմել 2.1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.5 տոկոսային կետով: 2021 թ համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը:

«Եթե 2021-ին պակասուրդը զգալիորեն՝ 68.4 տոկոսով ֆինանսավորվել էր արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ, ապա 2022-ին պակասուրդը ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն, 2021-ի համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով: Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար: Ընդ որում կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ»,-եզրափակեց նախարարը:

Հայերեն العربية

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին