Հայաստանում ներդրվելու է ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները:

«Շատ ուրախ եմ, որ այսօր մեր համագործակցությունն ամրապնդում ենք երկու նոր նախաձեռնությամբ: Կարևորում եմ, որ այս նախաձեռնությունները խթանելու են դպրոցներում ֆրանսերեն խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը: Ներկայում մենք հանրակրթության ոլորտում իրականացնում ենք մի շարք բարեփոխումներ, և օտար լեզուների իմացության բարելավումը մեր բարեփոխումների առանցքային ուղղություններից է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը կրթական ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Լիահույս եմ՝ այս նոր ծրագրերը կամրապնդեն դպրոցներում ֆրանսերենի իմացությունը, որը ոչ միայն լեզվի իմացություն է, այլև քաղաքակրթական արժեհամակարգ, որը նպաստելու է երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց: Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն կընձեռվի ֆրանսերեն լեզվի օգնականներ տրամադրելու ՀՀ այն ուսումնական հաստատություններին, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն. «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Ֆրանսերեն» առարկայի հայ դասավանդողներին, ինչպես նաև սովորողներին մշտական շփում ունենալու ֆրանսերենը՝ որպես մայրենի լեզու կրողների հետ և այդպիսով բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը»:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացման և ներկայացված ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև համագործակցության շարունակման նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Հայերեն Français

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա