Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում ապրիլի 26-ին կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ, խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը․․․։- Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո՝ որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»։

«Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։

Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով, որոնց կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայքերը․

https://www.vaticannews.va/.../hy-udienza-generale-26-04...

https://www.vaticannews.va/.../pope-audience-monks-nuns...

https://www.vaticannews.va/.../audience-generale-les...

https://www.vaticannews.va/.../papa-francisco-audiencia...

https://www.vaticannews.va/.../papa-udienza-generale...

https://www.vaticannews.va/.../papa-monashestvuyushie...»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ըստ աղբյուրի՝ 2015թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը հայ միջնադարյան հոգևորական-աստվածաբանին հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ 2021թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվել է որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

Հայերեն العربية English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում