Հասարակական

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կոչ է անում Թուրքիային ճանաչել անցյալում տեղի ունեցած իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունն ու հաշտեցման համար քայլեր ձեռնարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցությունը նման կոչով է հանդես եկել «Թվիթեր»-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ:

Կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:

«Մեր պարտքն է արժանապատվորեն պաշտպանել նրանց հիշատակը և ձգտել արդարության։ Մենք կոչ ենք անում Թուրքիային ընդունել անցյալի իրականությունը և քայլեր ձեռնարկել իրական հաշտեցման ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»,-ասված է հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում