Սպորտ

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի հաղթող է

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի հաղթող է

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է Եվրոպայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց բուլղար Կիրիլ Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, մինչ այս էլ 5 անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում