Աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ունենք. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա մարտ ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 706 հազար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

Նա նկատեց՝ ընդհանուր առմամբ ընդդիմության գործընկերների միտումն էր ցույց տալ, որ կառավարության ներկայացրած զեկույցը մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները ՀՀ քաղաքացիները չեն զգում: Սակայն վարչապետը չհամաձայնեց այդ գնահատականի հետ: «Ընդհակառակը՝ սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող ՀՀ քաղաքացին չի կարող չզգալ: Վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված և նորոգված ճանապարհներով՝ 2500 կմ, քաղաքացին չի կարող չերթևեկել և չի կարող չնկատել: ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել առողջապահական լրացուցիչ ծառայությունները, որ ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկներում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրանք թիվ չեն, մարդիկ են, որոնք կոնկրետ ստացել են այդ ծառայությունները բյուջեի հաշվին:

Նա ընդգծեց նաև՝ չի կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է: «Եվ մենք բոլորս չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա ուսուցիչ, որը ստանում է 400-450 հազար դրամ աշխատավարձ: Չեն կարող ՀՀ 29 հազար քաղաքացիները չնկատել, որ 2022 թվականի ընթացքում կառավարությունից ստացել են 35 մլրդ դրամ՝ բնակարաններ ձեռք բերելու համար: Չեն կարող գիտնականները չնկատել, որ իրենց աշխատավարձը բարձրացել է 66-166 տոկոսով»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև ասաց, որ փոփոխությունները չեն կարող չնկատել այն մարզիկները, որոնք ստանում են կառավարության աջակցությունը: Նա թվեց, թե քանի մարզիկ ամսական որքան գումար է ստացել՝ վստահեցնելով, որ կառավարությունը ուղեկցում է նրանց՝ առաջին իսկ հաջողություններից սկսած: «Ուրիշ բան, որ մենք ամեն անգամ այդ գումարը տալիս ռեպորտաժ չենք անում, մեծ միջոցառումներ չենք անում, այդ մարզիկների ֆոնին չենք նկարվում: Սա օլիմպիական մարզաձևերին էր վերաբերվում: Սակայն, արձանագրելով սամբո ըմբշամարտի մեր թիմի հաջողությունը, ես հանձնարարական եմ տվել, որ սամբոն նույնպես ընդգրկվի մարզաձևերի այդ ցանկանում: Եվ մեր չեմպիոններին նույն կերպ այդ վճարումները կիրականացնենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նոյեմբերին ՀՀ-ն կհյուրընկալի սամբոյի աշխարհի առաջնությունը:

Նա նաև նշեց՝ չեն կարող ավելի քան 700 հազար աշխատողները չնկատել, որ իրենց միջին աշխատավարձը 2022-ին՝ 2021-ի համեմատ, ավելացել է 31 հազար 528 դրամով:

Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարությանը, որ հազարավոր քաղաքացիներ սոված են քնում՝ Փաշինյանը ասաց, որ կարող է լինել և կա այդպիսի բան: «Բայց մենք ասում ենք, որ աշխատաշուկայում հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Մենք ունենք նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար աշխատատեղ, նախկինը 704 հազար էր: Այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ մենք ունենք 51 հազարով ավել աշխատավարձ: Սրանք այն մարդիկ են, որոնք, գուցե, այլևս սոված չեն քնում, որովհետև աշխատում են ու ստանում աշխատավարձ»,-ասաց Փաշինյանը:

Բացի այդ՝ 2019 թ մարտի նկատմամբ աշխատավարձի համախառն ֆոնդը կրկնապատկվել է, այսինքն՝ ՀՀ-ում աշխատող քաղաքացիները այս տարվա մարտին կրկնակի անգամ ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան 2019-ին:

Հայերեն العربية English Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ