Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հայերեն العربية English Русский Türkçe