Հասարակական

Վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել. ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել. ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 18-ին ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում