Մշակույթ

Մարտունի քաղաքում կբացվի ՀՀ Նկարիչների միության մասնաճյուղ

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում կբացվի ՀՀ Նկարիչների միության  մասնաճյուղ

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շուտով կբացվի և կգործի ՀՀ Նկարիչների միության Գեղարքունիքի մարզի մասնաճյուղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այս հարցի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի միջև։

Հովհաննես Հովեյանն ընդունել և զրուցել է Սուրեն Սաֆարյանի, ՀՀ նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանի, վարչության նախագահ Վահագն Գալստյանի և միության անդամ Արամայիս Խլղաթյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և հստակեցվել է ապագա մասնաճյուղի տարածքի հատկացման խնդիրը։

«Նկարիչների միության մասնաճյուղի դերը նշանակալի ազդեցություն կունենա Մարտունի համայնքի արվեստասեր հանրության վրա՝ կկազմակերպվեն տարբեր տարիքի ստեղծագործողների համար դասընթացներ, վարպետության դասեր, անվանի մշակութային գործիչների հետ հանդիպումներ, սիմպոզիումներ, պլեներային նախագծեր ու ցուցահանդեսներ։ Միաժամանակ Մարտունի համայնքի համար կստեղծվի գեղարվեստական արժեքների ֆոնդ»,-ներկայացրել է ՀՀ Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանը։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ողջունել է ՀՀ Նկարիչների միության մտահղացումը և հայտնեց իր դրական կարծիքը՝ խոստանալով աջակցել նախագիծը կյանքի կոչելու գործում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում