Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները 

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: Շինարարությունն իրականացվում է պետական միջոցների հաշվին:

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, կարևորեց, որ ոչ մի խնդիր չկա, ու աշխատանքներն ընթանում են նորմալ: «Կա ֆինանսավորում, և ոչ մի խնդիր չկա աշխատանքներն ընդհատելու: Այս ընթացքում կատարվել են միայն նախագծային որոշակի փոփոխություններ՝ ավելացել է լողավազանն ու հրաձգարանը: Փոփոխությունների հետ կապված գումարը ևս ավելացել է: Շինարարը աշխատանքներն ավարտելու է 2024 թվականի վերջին, կամ 2025 թվականի սկզբին: Տա Աստված, շուտով ավարտենք այդ աշխատանքներն ու ունենանք մի կառույց, որտեղ կանցկացնենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ»,-նշեց Վաչագան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ համալիրը կունենա ինչպես մարզումային, այնպես էլ մրցումային դահլիճներ:

Մրցումային դահլիճները կընդունեն խաղային և մենապայքարային մարզաձևերը, իսկ մարզումային են ըմբշամարտի, ծանրամարտի և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության դահլիճները: Համալիրն ունենալու նաև հյուրանոցային մասնաշենք ու սննդի կետ, ինչը թույլ կտա մի շարք ուսումնամարզական հավաքներ անցկացնել տարբեր մարզաձևերից:

Համալիրն ունենալու է նաև բացօթյա խաղադաշտ շուրջ հազար հանդիսականի համար նստատեղով, իսկ դրա շուրջ լինելու են վազքուղիներ:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում