2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքը կլինի Գյումրին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրին 2024 թվականին կլինի Անկախ պետությունների համագործակցության սպորտային մայրաքաղաքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Որոշում է ընդունվել, որ այս տարի ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ հայկական Գյումրին»,- ասել է Լավրովը։