Դժվար է պայքարել եթերում բռնության կոչի, ատելության խոսքի դեմ, երբ նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակմամբ. Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք չօգտագործեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ օնլայն հեռուստաընկերություններով բռնության կոչի, ատելության խոսքի, էթիկայի նորմերի խախտման մասին հարցին:

«Այս աղբից ու աղետից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,-հարցրեց Նազարյանը:

«Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,-ասաց Հակոբյանը՝ դիմելով խորհրդարանականներին:

Հայերեն English

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ