Հասարակական

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց մեծ տոնախմբությամբ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց մեծ տոնախմբությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնը Գյումրիում նշվեց երգ ու պարով, հյուրասիրությամբ ու խաղերով։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, աթոռանիստ Սբ Յոթվերք եկեղեցում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված տոնական Պատարագից հետո միջոցառումը տեղափոխվեց Աբովյան ճեմափողոց:

«Օրը լավագույն առիթներից է քաղաք այցելած հյուրերին ներկայացնելու մեր ազգայինը: Այն, որ այս օրերին հավկիթախաղը բոլոր տներում կազմակերպվում է, մտածեցինք, որ ոչինչ մեզ չի խանգարում, եթե այս տոնը միասնաբար նշենք»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ, մշակութային կառույցների ներուժը համախմբելով, փորձ է արվուն տոնը դարձնել համաքաղաքային:

«Ուրախության կիրակի» խորագիրը կրող հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Աբովյան ճեմափողոցում: Տոնի խորհրդով հետաքրքիր միջոցառումներ էին պատրաստել թանգարանները: Բոլոր միջոցառումներն ուղեկցվում էին ազգային-ժողովրդական երգ ու պարով, վարպետության դասերով:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում