Հասարակական

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:

Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում