Հասարակական

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի գործարկմանը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի գործարկմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն հունով կիրառվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք, որ երբ վերջնական որոշումը կայացվի, հնարավորինս արագ սահմանային կետը գործի: Այսինքն՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,-ասաց Բադասյանը:

Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում