Սան Դիեգոն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհուրդն ապրիլի 4-ին միաձայն ընդունել է հռչակագիր՝ 2023 թ.-ի ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ»-ին:

Հռչակման արարողությունը վարում էր Սան Դիեգոյի շրջանային տեսուչ Ջոել Անդերսոնը խորհրդի նախագահ Նորա Վարգասի հետ միասին: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հովիվ վերապատվելի Բագրատ Բերջեկյանը, համայնքի ակտիվիստ և փաստաբան Ջոն Դադյանը, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու խորհրդի անդամ Քեթի Քասարջյանը և Սան Դիեգոյի շրջանային դատախազ Սամեր Ստեֆանը:

Վերապատվելի Բերջեկյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհրդին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար՝ հատկապես հաշվի առնելով Արցախի հայ բնակչության էթնիկ զտումների և ցեղասպանության վերահաս սպառնալիքը, որի պատճառն Ադրբեջանի շարունակական շրջափակումն ու ագրեսիան է:

Սան Դիեգոյի հայ համայնքը նույնպես ողջունել է վերահսկիչ խորհրդի այս նախաձեռնությունը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը