Հասարակական

«Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմայով նոր նամականիշեր են թողարկվել

1 րոպեի ընթերցում

«Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմայով նոր նամականիշեր են թողարկվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 3-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է հայկական ծագումով ռումինացի հայտնի բժիշկ, գիտնական, աշխարհում առաջին ծերաբուժության ինստիտուտի հիմնադիր, «Հերովիտալ» առաջին հակատարիքային միջոցի ստեղծող Աննա Ասլանի դիմանկարը, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Աննա Ասլանի լուսանկարը և բողբոջած ճյուղը՝ նոր կյանքի խորհրդանիշը:

Նամականիշերի վրա նաև պատկերված են Հայաստանի և Ռումինիայի դրոշները, Աննա Ասլանի ստորագրությունը, ինչպես նաև՝ «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ», «ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ» և «1897-1988» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Arm Rom 1.png (1009 KB)

Թողարկման օրը` 03 ապրիլի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, Միհայիլ Վոմոշեսկուի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 42,0 x 28,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ. x 2

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում