Հասարակական

Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լեհ պատգամավորներին ուղեկցել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը հայտարարել է, որ Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ։ Նա նշել է, որ դա պետք է դաս լինի բոլորի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում