Հասարակական

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել «Թվիթեր»-ի իր էջում։

«Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ ուղղված մասնավորապես տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսության, մասնագիտական կրթության, առողջապահության և Ֆրանկոֆոնիայի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տաթևի վանական համալիրում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։ Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։

Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։

Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով։ Կողմերը կստեղծեն գործողությունների ծրագիր, որը կդառնա ստորագրված համաձայնագրի մաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում