ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը: