Հասարակական

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած լուրը կրակոցների մասին

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած լուրը կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում