Հասարակական

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը

1 րոպեի ընթերցում

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

«Բուհական ոլորտում կունենանք խոշորագույն բարեփոխում, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի և պետք է այնտեղ պարտադիր ունենանք գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ։ Կստեղծվի ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք, և նախատեսում ենք, որ այս ուղղությամբ արվող գործողություների արդյունքում մեր առնվազն չորս բուհերը ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգի հինգհարյուրյակում»,- ասաց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում