Հայ սակրավորները Հալեպի նահանգում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել և հանձնել իշխանություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։

Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։

Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչները, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի գնդապետ Արկադի Տոնոյանը, Հալեպում ռուսական հաշտության կենտրոնի ներկայացուցիչները։

Հայաստանը 2019 թվականի փետրվարից մարդասիրական առաքելություն է իրականացնում Սիրիայում։ Առաքելության կազմում են հումանիտար ականազերծողներ, բժիշկներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներ։ Առաքելության նպատակն է մասնագիտական հումանիտար օժանդակության ցուցաբերումը Սիրիայի ժողովրդին։

Հայերեն العربية English Русский Türkçe

Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով  մահացությունը գրեթե կրկնապատիկ աճել է

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ