Փաշինյանը Պուտինին փոխանցել է իր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիայի վտանգի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Ինձ համար ամենակարևոր խնդիրն այս համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, երբ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց բողոքի ակցիա են արել Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Եվ դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո: Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Սա մտահոգություն է, և ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի պատասխան Վլադիմիր Պուտինն ինչ-որ բան ասե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե ինչ-որ բան ասել է»:

Վարչապետը նշեց, որ կոռեկտ չի լինի, որ ինքը ներկայացնի, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: «Եթե Ռուսաստանի մեր գործընկերները հարկ համարեն, իրենք կհրապարակեն, թե ինչ է ասել Ռուսաստանի նախագահը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը