Հասարակական

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր մեկնարկային չվերթը

1 րոպեի ընթերցում

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր մեկնարկային չվերթը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը մարտի 11-ին իր Airbus A321-200 օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

image7.jpeg (88 KB)

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:

Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:

image8.jpeg (86 KB)

image9.jpeg (121 KB)

image6.jpeg (73 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում