Հասարակական

Հայաստանում ծնունդների թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ծնունդների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց բնական հավելաճը Հայաստանում 2023 թվականի առաջին ամսում կազմել է 742: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դա են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանում հունվար ամսին ծնվել է 3 հազար 229 երեխա, ինչը 12.6 տոկոսով ավել է նախորդ տարվա հունվարին ծնվածների թվից, 13.2 տոկոսով՝ 2021-ի հունվարի ցուցանիշից:

Այս տարվա հունվարին նվազել է մահերի թիվը: 2023-ի հունվարին մահացել է 2 հազար 487 մարդ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 10.8 տոկոսով ավելի քիչ, իսկ 2021-ի հունվարի նկատմամբ՝ 17.5 տոկոսով ավելի քիչ:

Մեռելածինների թիվը հունվարին եղել է 29: Համեմատության համար 2022 թվականի հունվարին այդ թիվը եղել էր 30, իսկ 2021 թվականի հունվարին՝ 39-ը:

Բնական հավելաճը 2023-ի հունվարին եղել է 742՝ 2022-ի հունվարի նկատմամբ աճելով 9.4 անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում