Տնտեսություն

Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական զարգացման նախարար պարոն Հիշամ Ամնան։

Տոնավաճառը համարվում է Եգիպտոսի ամենամեծ առևտրային միջոցառումներից մեկը։ Տոնավաճառի եգիպտացի և օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ։

330604459_6059271697481696_7767854369083220143_n.jpg (156 KB)

33.jpg (122 KB)

22.jpg (55 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում