Հասարակական

Լուիս Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լուիս Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետական դեպարտամենտի կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուիս Բոնոն վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինպես նաև համախոհ գործընկերների հետ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու տևական և համապարփակ խաղաղության։

«Նա ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տեղաշարժի անհրաժեշտությունը։ Լու Բոնոն նաև այցելեց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում