Հասարակական

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ նախարարություն

1 րոպեի ընթերցում

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Գերատեսչությունից հորդորում են կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում