Խորհուրդը որոշել է պահպանել պետության կառավարման մոդելը. նախարարը՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել այս պահին պահպանել պետության կառավարման մոդելը, իսկ վարչապետի, գործադիր իշխանության և այլ մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթանում է նորմալ տեմպով: Իրականացվում են նաև հանրային քննարկումներ:

«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դա «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Այս փուլում ձևավորում ենք նոր հանձնաժողով: Նախկին հանձնաժողովը համապատասխան ժամկետում իրականացրեց իր լիազորությունները: Մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,-ասաց Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ այն հատվածը, որը խորհուրդն արդեն քվեարկել է, պատրաստվում են կարճ ներկայացնել:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետի որոշմամբ 2022 թվականի հունվարի 27-ին:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին