Կառավարությունը 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման աշխատանքների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության մարտի 2-ի նիստում:

«Առաջարկում ենք այս նախագծով մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 100 մլն դրամ, որի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելը: Աշխատանքները 3 փուլից են բաղկացած: Արդեն առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է: Նախագծով առաջարկվեց, որ կառավարությունը հատկացնի 1.1 մլրդ դրամը: Իսկ մնացած գումարը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը կկարողանան ավարտել 48 ամսում: «Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ: Կայարանի շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ: Դա այս պահի դրությամբ դիտարկում ենք 2 տարբերակով՝ երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը և նոր մոդելով մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ վերջնական որոշում չկա:

80-ականների նախագծի համեմատ մի քանի փոփոխություն է արվել: Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շենք է կառուցվել: «Մենք կայարանը որոշակիորեն, 120-140 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել: Առաջին հերթին շինարարությունը մոտ 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու այս նախագծով: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն «Թումո»-ի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու, ոչ թե տակը փորելով ենք գնալու: Դա շատ առավելություններ է մեզ տալիս»,-նշեց նա:

Այս տարի 2-րդ փուլն ավարտելուն պես նախագիծը կուղարկվի փորձաքննության: Տարվա վերջին պատրաստ կլինի վերջնական նախագիծը: Ըստ Ավինյանի՝ արդեն ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցը, քանի որ 4 տարվա շինարարության հարց է:

Շինարարական աշխատանքների գումարը սկզբնական հաշվարկից մի փոքր ավելի ցածր է լինելու:

Կանխատեսվում է, որ Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը