Քաղաքականություն

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ 1988 թվականին Սումգայիթում իրականացված ջարդերի հայ զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 28-ի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ 35 տարի առաջ փետրվարի 27-ին սկսվել և 28-ին ու 29-ին շարունակվել է Սումգայիթում հայերի հերթական ցեղասպանությունն Ադրբեջանի կողմից:

Պատգամավորն առաջարկեց մինչև աշխատանքները սկսելը 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում