Հասարակական

Արթիկում ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր. նշանակվել է համալիր փորձաքննություն

2 րոպեի ընթերցում

Արթիկում ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր. նշանակվել է համալիր փորձաքննություն

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթիկում 26-ամյա երիտասարդի և 18-ամյա աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է հարուցվել։ Նշանակվել է համալիր փորձաքննություն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին դատախազությունից։ Քրեական վարույթը հարուցվել է 155-րդ հոդվածի առաջին մասով (Սպանություն)։ «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ որպես նախնական վարկած քննարկվում է գազի արտահոսքը։

Փետրվարի 24-ին Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում կան քաղաքացիներ, որոնք չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:

Մինչ հրշեջների՝ կանչի վայր հասնելն, ավտոտնակի դուռը տեղի ուժերով բացել և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի: Մահացածները Շիրակի մարզի բնակիչներ են` 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

Սարգիս Ա.-ն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում