Կալանավորվել է «Սուրմալու»-ի պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:

Վարույթի շրջանակում պարզվել էր, որ Վ.Հ.-ն, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի հետ 2019 թվականին կնքել էր պայմանագիր, որով պարտավորվել էր պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով վնաս պատճառելու դեպքում՝ փոխհատուցել այն: Սակայն, խախտելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թականի հունիսի 18-ի հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» պահանջները` իր կողմից վարձակալված պահեստային տարածքում պահեստավորել էր մեծ քանակությամբ հրավառ նյութեր: Արդյունքում, տեղի էր ունեցել պայթյուն՝ առաջացնելով ծանր հետևանքներ. զոհվել էր 16 անձ, 63 քաղաքացու առողջությանը պատճառվել էր տարբեր աստիճանի վնաս, այրվել էին առևտրային տաղավարներ, պահեստային տարածքներ և ավտոմեքենաներ:

2022 թվականի օգոստոսի 26-ին Վ.Հ.-ն ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Վ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր: 2023 թվականի հունվարի 21-ին, սակայն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով կալանավորման՝ որպես խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշել էր մերժել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել