Հասարակական

ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Դեսպան Քվինը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանը նաև շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարանում, որի հուշամատյանում արել է հետևյալ գրառումը. «Մենք բոլորս պետք է հիշենք Հայոց ցեղասպանության զոհերի մասին, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այն անձանց հիշատակին, որոնք հետապնդվել են և երաշխավորենք, որ այդպիսի ոճրագործություններն այլևս չեն կրկնվի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում