ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe