Հասարակական

Սպահանում տեղի կունենա համահավաք՝ ի աջակցություն շրջափակված Արցախի

1 րոպեի ընթերցում

Սպահանում տեղի կունենա համահավաք՝ ի աջակցություն շրջափակված Արցախի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սիփան եպս. Քեչեչյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ փետրվարի 24-ին տեղի կունենա ժողովրդական համահավաք՝ ի զորակցություն Արցախի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Սպահանի Հայոց թեմի առաջնորդարանի տարածած հաղորդագրությունից:

«Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհը, կյանքի ճանապարհը` Բերձորի միջանցքը: Որպես բնապահպաններ ներկայացող, բայց իրականում Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից հավաքագրված և գործուղված մի խումբ ադրբեջանցիներ, այդ թվում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների և բանակի սպաներ, ավելի քան երկու ամիս շրջափակել են 120 հազար մեր հայրենակից արցախցիներին՝ իրենց հայրենիքում: Առ այդ, Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ գերաշնորհ տեր Սրբան եպս. Քեչեչյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ, ի զորակցություն Արցախին ու արցախահայութեանը, փետրվարի 24-ի առավոտյան 11:00-ին կկազմակերպվի ժողովրդական համահավաք Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքում, «Արծվաբույն Արցախը կարող ենք փրկել միասնականությամբ և հավատարմությամբ» կարգախոսով»,-նշված է հաղորդագրության մեջ՞

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում