Հասարակական

ՀՀ վարչապետի հանձնարարականով Սիրիա է ուղարկվել 32 տոննա քաշով օգնություն՝ սնունդ և դեղորայք

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի հանձնարարականով Սիրիա է ուղարկվել 32 տոննա քաշով օգնություն՝ սնունդ և դեղորայք

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպել է մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի տեղափոխումը Սիրիա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, ԱԻՆ-ը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարը փետրվարի 23-ին Սիրիա է այցելել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Դամասկոսում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադի և նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումներից հետո կմեկնի երկրաշարժից տուժած Հալեպ քաղաք, որտեղ շրջայց կկատարի աղետի գոտում:

Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում