Հասարակական

Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր առաջին պարեկությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր առաջին պարեկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

«ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում