Փլատակներից դուրս է բերվել 3 տուժած և զոհերի 20 մարմին․ հայ փրկարարներն ամփոփեցին իրենց աշխատանքը Թուրքիայում և Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանն ամփոփ ներկայացրեց Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում կատարված աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշեց, որ փետրվարի 8-ին հատուկ չվերթներով Թուրքիա և Սիրիա մեկնեցին հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը, որոնց կազմում ընդգրկված էին համապատասխանաբար 27 և 29 փրկարարներ, այդ թվում բժիշկներ, կինոլոգներ, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի մասնագետներ, որոնք հագեցված էին 7 օր ինքնաբավ աշխատելու հնարավորությամբ, այդ թվում՝ սննդով, ջրով, վրաններով, գույքով և տեխնիկայով։

«Հայ փրկարարները տեղակայման բազա է ծավալեցին Թուրքիայի Ադիյաման քաղաքում և Սիրիայի Հալեպ քաղաքում։ Աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում, միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմերը համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ՝ Թուրքիայում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։ Լայնածավալ որոնողական՝ այդ թվում կիոնոլոգիական խմբերով աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմիններ։

Հալեպում հայ փրկարարները որոնողափրկրարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել է ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով»,- ասաց Աղրամանյանը։

Հայկական թիմերը Հայաստան վերադարձան փետրվարի 14-ին Սիրիայից օդանավով և փետրվարի 17-ին Թուրքիայից ցամաքային ճանապարհով։

Որոնողափրկրարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Թուրքիա են ժամանել 40 երկրի մոտ 174 որոնողափրկարարական թիմեր և Սիրիա՝ 5 երկրի 8 թիմեր։

Հայերեն English Русский Türkçe

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը