Հասարակական

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց

2 րոպեի ընթերցում

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց՝ կապված տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատակիցները պնդում են, որ ձերբակալումն անհիմն է։

«Այս պահին աշխատակիցների 60 տոկոսը մասնակցում է ցույցին: Ոստիկանները ձերբակալել են «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի միակ հոգեբույժին: Կալանավորումը անհիմն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի իրավաբան Ստեփան Դավթյանը:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում