Հասարակական

Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա։ Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»,- ասաց Փամբուխչյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ փրկարարները Սիրիայից վերադարձել են, հիմա Թուրքիա ուղարկված փրկարարներն են վերադառնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում