Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններին․ Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներըբողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ազատ արձակեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանին և օգնություն ցուցաբերեն ավերիչ երկրաշարժից տուժած քրդերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել և բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։

«Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգել զոհերի հիշատակը և ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։ Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որպեսզի օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասաց Հասանովը։

«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը միայն լրատվամիջոցների տեսախցիկների դեմ է ներկայացնում, թե ամեն ինչ անում է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, բայց իրականում ոչինչ չի անում։

«Իրականում մի քանի փրկարարական խմբեր են ուղարկում, թե, իբր, օգնում են, բայց ժողովուրդն է օգնություն ցուցաբերում։ Այստեղ ևս թուրքական իշխանությունները խոչընդոտում են քրդերին, ասում են՝ եթե մարդասիրական օգնություն եք ուզում տրամադրել, փոխանցեք մեզ, իսկ մենք արդեն կորոշենք, թե որտեղ այդ օգնությունն ուղարկել, բայց իրականում որևէ մեկին չեն օգնում։ Թուրքիայի իշխանության օգնությունը մենք չենք տեսնում»,- ընդգծեց Սլո Դրբոյանը։

Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր